Russian Armenian Home Send Mail
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն աղ արտադրող միակ ձեռնարկությունն է տարածաշրջանում։ Կոմբինատը կառուցվել է 1967 թ. անմիջապես աղի հանքավայրի վրա, որը գտնվում է Երեւան քաղաքի էկոլոգիապես մաքուր շրջանում՝ Ավանում։ Բարձրորակ արտադրանք թողարկելու համար կոմբինատը միջազգային ցուցահանդեսներում բազմիցս պարգեվատրվել է պատվոգրերով։ 2002 թ.-ից կոմբինատը հանդիսանում է Աղ Արտադրողների Եվրոպական Ասոցիացիայի (EuSalt) անդամ։
Այսօր Ավանի աղի կոմբինատը վերելք է ապրում։ Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, փաթեթավորման նոր հոսքագծեր: «Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2018 սննդամթեքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ»:
  ՀՀ 0040 ք. Երևան, Աճառյան 2-րդ նրբ., 4
  Հեռ.՝: (+37410) 62-64-30, 61-43-91
  Անձավաբուժարան՝ (+374 10) 62-17-10
  Ֆաքս՝: (+37410) 62-42-00, 62-14-10
  Էլ. փոստ՝: armsalt@armsalt.am
WebLab
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Մենք արտադրում ենք՝
  • «Էքստրա» յոդացված կերակրի աղ, փաթեթավորված՝
    25 կգ, 1 կգ պոլիէթիլենային պարկերում
  • Աղ գյուղատնտեսական և տեխնիկական նպատակների համար՝
    - կերային քարաղ
    - տեխնիկական աղացած աղ:
1987 թ. մայիսից բրոնխիալ ասթմայով, ռեսպիրատոր եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդները իրենց առողջությունը վերականգնում են «Հանրապետական Անձավաբուժական Կենտրոնում»։ Այդ յուրօրինակ առողջարանը տեղակայված է ձեռքով պատրաստված անձավում, հողի մակերեսից 235 մ խորության վրա: