ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ հանդիսանում է միակ աղ արտադրողը հանրապետությունում: 1967 թվականից ի վեր գործարանը աշխատում է իր սեփական աղի հանքավայրում՝ Երևանի էկոլոգիապես մաքուր Ավան շրջանում, համատեղելով տարիների բազմամյա փորձը, որակը և ժամանակակից տեխնոլոգիաները։

ԱՐՏԱԴՐԱՆՔ

Մենք արտադրում ենք «Էքստրա» կերակրի յոդացված աղ, տեխնիկական և գյուղատնտեսական աղ, ինչպես նաև բնական առողջարարական հատկություններով կոսմետիկ արտադրանք: Ժամանակակից փաթեթավորումը և որակի վերահսկողությունը թույլ են տալիս որակյալ արտադրանք առաջարկել տարբեր ոլորտների համար:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Կոմբինատը ներառում է հարստացուցիչ ֆաբրիկա և հանքարդյունեբարական համալիր: «Էքստրա» աղը ստանում են խտացված աղաջրերի վակուումային գոլորշացմամբ, իսկ քարի աղը արդյունահանվում է մեր սեփական հանքավայրերում, պահպանելով տեխնոլոգիական բոլոր ստանդարտները:

ԱՆՁԱՎԱԲՈՒԺԱՐԱՆ

Աղի հանքի տարածքում գործում է նաև սպելեոթերապիայի (անձավաբուժության) կենտրոն: