Տեխնոլոգիաներ

Կոմբինատը ունի երկու հիմնական արտադրություն.

  • Հարստացուցիչ ֆաբրիկա՝ «Էքստրա» բարձրորակ սննդային յոդացված կերակրի աղի արտադրության համար
  • Լեռնարդյունահանման համալիր՝ քարի աղի արդյունահանման համար

«Էքստրա» կերակրի աղը, որի մեջ նատրիումի քլորիդի պարունակությունը կազմում է ոչ պակաս, քան 99.5 %, արտադրվում է խտացված աղաջրերի վակուումային գոլորշացման մեթոդով, որոնք ստացվում են մինչև 1200 մ խորության վրա գտնվող ստորգետնյա հորատանցքերից:

Կոմբինատի հանքում, մինչև 300 մ խորության վրա, հորատապայթեցման եղանակով արդյունահանվում է անասնապահական կերերի համար նախատեսված քարաղ (ոչ պակաս, քան 93% նատրիումի քլորիդի պարունակությամբ), ինչպես նաև աղացած աղ՝ արդյունաբերական օգտագործման համար (ոչ պակաս, քան 90% նատրիումի քլորիդի պարունակությամբ):

Այսօր Ավանի աղի կոմբինատը «երկրորդ շնչառություն» է ստացել: Կիրառվում են նոր տեխնոլոգիաներ, շահագործման են հանձնվել նոր փաթեթավորման հոսքագծեր: Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ ISO 2200-2018