Ընկերության մասին

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ հանդիսանում է միակ աղ արտադրողը հանրապետությունում: Կոմբինատը կառուցվել է 1967 թվականին, անմիջապես աղի հանքավայրի վրա, որը գտնվում է Երևանի՝ էկոլոգիապես մաքուր Ավան շրջանում:

2001 թվականին կոմբինատը վերակազմակերպվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն:

Կոմբինատը ունի երկու հիմնական արտադրություն. հարստացուցիչ ֆաբրիկա՝ «Էքստրա» բարձրորակ կերակրի յոդացված աղի արտադրության համար և լեռնա-արդյունահանման համալիր՝ քարի աղի արդյունահանման համար:

«Էքստրա» կերակրի աղը, որի մեջ նատրիումի քլորիդի պարունակությունը կազմում է ոչ պակաս, քան 99,5%, արտադրվում է խտացված աղաջրերի գոլորշացման մեթոդով, որոնք ստացվում են 1200 մ խորության վրա գտնվող ստորգետնյա հանքահորերից:

Կոմբինատի հանքում, մինչև 300 մ խորության վրա, հորատապայթեցման եղանակով արդյունահանվում է անասնապահական կերերի համար նախատեսված քարաղ (ոչ պակաս, քան 93% նատրիումի քլորիդի պարունակությամբ), ինչպես նաև աղացած աղ՝ արդյունաբերական օգտագործման համար (ոչ պակաս, քան 90% նատրիումի քլորիդի պարունակությամբ):

Այսօր Ավանի աղի կոմբինատը ստացել է իր «երկրորդ շնչառությունը»: Կիրառվում են նոր տեխնոլոգիաներ, շահագործման են հանձնվել նոր փաթեթավորման հոսքագծեր: Կոմբինատում գործում է սննդամթերքի անվտանգության ISO 2200-2018 կառավարման միջազգային համակարգը:

Միջազգային ցուցահանդեսներում կոմբինատը բազմիցս արժանացել է «Արտադրանքի բարձր որակի համար» պատվոգրերի: 2002 թվականից սկսած կոմբինատը հանդիսանում է Աղ արտադրողների Եվրոպական միության (EuSalt) անդամ:

Էքսկուրսիաներ կոմբինատի գործող հանքավայրում

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ կազմակերպում է հետաքրքիր և յուրօրինակ էքսկուրսիաներ դեպի գործող հանքավայր, որը գտնվում է 235 մ խորության վրա և որտեղ տարվա ցանկացած եղանակին ջերմաստիճանը կազմում է +19°C:

Այցելուները էքսկուրսավարի ուղեկցությամբ բեռնա-ուղևորատար վերելակով իջնում են հանքավայր, որտեղ կկարողանան ժամանակ անցկացնել բարձրորակ բուժիչ հատկություններով աղի հանքում, հիանալ բացառիկ բնական գեղեցկությամբ, տեսնել գործող և արդեն մշակված աղային խուցերը: Նաև հնարավոր է ծանոթանալ քարի աղի արդյունահանման գործընթացի հետ և այցելել հանքավայրում գործող Հանրապետական սպելեոթերապևտիկ առողջարարական կենտրոն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37410) 62 64 30 հեռախոսահամարով: