|
|
 |
| |
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն աղ արտադրող միակ ձեռնարկությունն է տարածաշրջանում։
Կոմբինատը կառուցվել է 1967 թ. անմիջապես աղի հանքավայրի վրա, որը գտնվում է Երեւան քաղաքի էկոլոգիապես մաքուր շրջանում՝ Ավանում։
2001 թ. կոմբինատը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության։
Կոմբինատն ունի երկու հիմնական արտադրություն՝ բարձրորակ յոդացված «Էքստրա» կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկա եվ քարաղի արդյունահանման լեռնահանքային արտադրություն։
«Էքստրա» կերակրի աղը, նատրիումի քլորիդի 99,5% նվազագույն բաղադրությամբ, արտադրվում է մոտ 1200 մ խորությամբ գտնվող ստորգետնյա հորաններից ստացվող հագեցված աղաջրի վակուում-գոլորշիացման եղանակով։
Մոտ 300 մ խորության վրա գտնվող կոմբինատի հանքում հորատապայթեցման եղանակով արդյունաբերվում է կերային քարաղ, նատրիումի քլորիդի 93% նվազագույն բաղադրությամբ, որն օգտագործվում է անասնապահական կարիքների համար, եվ աղացած աղ, նատրիումի քլորիդի 90% նվազագույն բաղադրությամբ, որն օգտագործվում է տեխնիկական նպատակների համար։
Այսօր Ավանի աղի կոմբինատը վերելք է ապրում։ Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, փաթեթավորման նոր հոսքագծեր: «Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2005 սննդամթեքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ»:
2002 թ.-ից կոմբինատը հանդիսանում է Աղ Արտադրողների Եվրոպական Ասոցիացիայի (EuSalt) անդամ։
|
|
 |
|
|
 |
|
Էքսկուրսիաներ ընկերության տարածքում
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն շաբաթ — կիրակի օրերին կազմակերպում է էքսկուրսիաներ ընկերության տարածքում գործող` 235մ խորության վրա գտնվող, աղի հանքում, ուր ջերմաստիճանը շուրջ տարին +190 C -է:
Էքսկուրսիայի մասնակիցները էքսկուրսավարի ուղեկցությամբ մարդաբեռնատար վերելակով կիջնեն հանք, որտեղ հնարավորություն կունենան գտնվելու բարձրարդյունավետ բնաբուժական ազդեցությամբ օժշտված աղի հանքում — վայելելու հանքի բացառիկ ու բնական գեղեցկությունը, տեսնելու գործող, ինչպես նա— շահագործված աղի խորշերը, ծանոթանալու քարաղի արդյունահանման գործընթացին — այցելելու «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»:
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել հետ—յալ հեռախոսահամարով (+37410) 62 64 30:
|
|
 |
 |
 |
|
|
|