|
|
 |
|
ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը հարուստ է բնական բուժիչ, առողջարար հանքային գործոններով։ Արտակարգ լեռնա-կլիմայական առողջարանների հետ մեկտեղ Արարատյան դաշտավայրի ընդերքը պարունակում է կերակրի աղի հզոր տարածքներ, որոնք անկրկնելի են իրենց առողջարար հատկություններով։
1987 թ. մայիսից բրոնխիալ ասթմայով, ռեսպիրատոր եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդները իրենց առողջությունը վերականգնում են «Հանրապետական Անձավաբուժական Կենտրոնում»։ Այդ յուրօրինակ առողջարանը տեղակայված է ձեռքով պատրաստված անձավում, հողի մակերեսից 235 մ խորության վրա եւ զբաղեցնում է 4000 ք/մ օգտակար մակերես։ Այստեղ կան բուժական-ախտորոշիչ առանձնասենյակներ, սպորտային եւ զբոսանքի սրահներ, հանգստի եւ քնի սենյակներ։
Հիվանդանոցը գտնվում է Հ.Հ. մայրաքաղաք Երեւանում։ Բուժումը իրականացվում է ամենօրյա 6-ժամյա սեանսների ձեւով։
Բուժման կուրսը 20 սեանս է։
|
 |
|
 |
 |
 |
|
ՍՊԵԼԵՈԹԵՐԱՊԻԱ
Անձավաբուժությունը բրոնխիալ ասթմայի, ալերգիկ հիվանդությունների, ինչպես նաեւ ժառանգական իմուն-հորմոնալ խանգարումների կանխարգելումը, վերականգնումը եւ բուժումն է իմունոկորեկցիայի եւ հորմոնալ կարգավիճակի ուժեղացման միջոցով։
Տվյալ բուժումը կիրառվում է նաեւ վերին շնչուղիների, սուր ռեսպիրատոր հիվանդությունների, բրոնխների եւ թոքերի հիվանդությունների կանխարգելման եւ վերականգման, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան զարգացմամբ հասակակիցներից հետ մնացող երեխաների աճի կարգավորման նպատակով։
Բավականին հուսադրող է նաեւ մանկական ցերեբրալ պարալիչով (թեթեւ ընթացքի), սարկոիդոզով, էկզեմայով, պսորիազով հիվանդների բուժման արդյունքների վերլուծությունը։
Անձավաբուժությունը շատ արդյունավետ է նաեւ հղի կանանց համար, ընդ որում ոչ միայն մոր, այլ նաեւ երեխայի։
ԳԱԼՈԿԱՄԵՐԱ
Բարձրարդյունավետ բնաբուժական ազդեցությունը իրականացվում է էքսկլյուզիվ հարմարավետ կահավորված բուժխցիկում, որտեղ օգտագործված է անձավաբուժարանի հիմնական բուժ-առողջարարական ֆիզիկական գործոնը՝ բնական քարաղի բյուրեղների էներգիան, բայց ի տարբերություն անձավաբուժարանի, այստեղ այդ բյուրեղներին արագացում է հաղորդում լույսի քվանտային հոսքը։
Բուժումը անցնում է աուդիո եւ վիդեո էֆեկտների ուղեկցությամբ, հիվանդները տեղավորվում են հարմարավետ ռեքաքսացիոն բազկաթոռներում, իսկ երեխաները կարող են խաղալ քարաղի ավազում, որը ինքնին հարստացված է բուժիչ միկրոտարրերով։
Հեռ.՝ +374 10 621720
+374 10 447373
+374 10 420779
Ֆաքս՝ +374 10 447373
Էլ. փոստ՝ natter@armline.com
Կայք՝ www.bnabujutyun.com
|
 |
|
|
|