|
|
 |
|
|
Կոմբինատն ունի երկու հիմնական արտադրություն`
- բարձրորակ յոդացված "Էքստրա" տեսակի կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկա
- քարաղի արդյունահանման լեռնահանքային արտադրություն:
"Էքստրա" տեսակի կերակրի աղը, նատրիումի քլորիդի 99,5 % նվազագույն բաղադրությամբ, արտադրվում է մոտ 1200 մ խորությամբ գտնվող ստորգետնյա հորաններից ստացվող հագեցված աղաջրի վակուում-գոլորշիացման եղանակով:
Մոտ 300 մ խորության վրա գտնվող կոմբինատի հանքում հորատապայթեցման եղանակով արդյունահանվում է կերային քարաղ, նատրիումի քլորիդի 93% նվազագույն բաղադրությամբ, որն օգտագործվում է անասնապահական կարիքների համար, — աղացած աղ, նատրիումի քլորիդի 90 % նվազագույն բաղադրությամբ, որն իրացվում է տեխնիկական նպատակներով օգտագործելու համար:
Այսօր Ավանի աղի կոմբինատը վերելք է ապրում: Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, փաթեթավորման նոր հոսքագծեր : «Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2005 սննդամթեքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ»:
|
|
 |
|
 |
 |
 |
|
 |
 |
|
|
|